Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ երեխա

Առողջ երեխա մեծացրե′ք

Առողջ երեխա մեծացրե′ք

Մասնագետի խորհուրդները երիտասարդ մայրիկներին: Առաջին պատվաստումը կատարվել է 1796 թվականի մայիսի 14–ին։ Անգլիացի բժիշկ Ջենները 8-ամյա Ջեյմս Ֆիպսին կովի ծաղիկ պատվաստեց՝ դրա համար հեղուկ վերցնելով կթվորուհու ձեռքի թարախաբշտիկից։

Մեզ հարցնում են
 
Երեխային պատվաստե՞լ, թե՞ չպատվաստել։
 
Երիտասարդ մայրիկը հարցնում է, թե արյո՞ք պարտադիր են պատվաստումները։ Նրան նաեւ հետաքրքրում է, թե, ասենք, ինչո՞ւ են շարունակում պատվաստել պոլիոմելիտի դեմ, եթե միաժամանակ հայտարարվում է, որ արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանը զերծ է այդ հիվանդությունից։
 
Հարցին պատասխանում է Երեւանի քաղաքապետարանի թիվ 17 պոլիկլինիկայի տնօրենի մանկության գծով տեղակալ Անահիտ Պիվազյանը։
 
«Մինչեւ 18-րդ դարի վերջը վարակիչ հիվանդությունները հսկայական արագությամբ տարածվում էին միջնադարյան, խիտ բնակեցված բնակավայրերում։ 2-3 տարին մեկ գլուխ բարձրացնող ծաղիկ հիվանդությունն ավելի շատ կյանքեր էր խլում, քան այն ժամանակվա արյունահեղ պատերազմները։ Պակաս սարսափ չէին առաջացնում նաեւ ժանտախտի համաճարակները։
 
Տարափոխիկ հիվանդություններից խուսափելու համար մարդիկ որքան էլ տարբեր միջոցների էին դիմում, սակայն, ինչպես ասում են, մահն ամեն քայլափոխի հետապնդում էր։
 
Երկար ժամանակ ծաղիկ հիվանդության դեմ պատվաստանյութ ստեղծելու փորձեր էին արվում։ Սակայն միայն 1798 թվականին անգլիացի բժիշկ Էդուարդ Ջեններին հաջողվեց գտնել այդ պատվաստանյութի մեծ քանակություն ստեղծելու տեխնոլոգիան։ Այն ժամանակ Ջեններն, անշուշտ, չգիտեր հակածինների, վարակների եւ դրանց հարուցիչների մասին։ Այդ իսկ պատճառով չէր կարող իր հայտնագործությունը տեսականորեն հիմնավորել։ Դա ավելի քան 100 տարի անց արեց Լուի Պաստերը։
 
Փաստն այն է, որ այն երկրներում, ուր մասսայաբար օգտագործում էին Էդուարդ Ջենների ստեղծած պատվաստանյութը՝ այդ հիվանդությունից մահացությունը կտրուկ նվազում էր։
 
Դժվար չէ պատկերացնել, որ եթե այդ հայտնագործությունը չլիներ, ապա երկրագնդի վրա մարդկության այսպիսի աճ չէր արձանագրվի։
Ջենների հայտնագործությամբ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի պատվաստման մեթոդի հիմքը դրվեց, որի շնորհիվ 20-րդ դարում տարափոխիկ շատ հիվանդություններ հաղթահարվեցին։
 
Անհերքելի է, որ համաճարակների կանխումով ողջ երկրագնդի մարդկության կյանքի որակը բարեփոխվեց։
 
Այսօր կարծես մոդայիկ են դարձել պատվաստումների դեմ բանավեճերը՝ պատվաստվե՞լ, թե՞ չպատվաստվել։
 
Ոմանք փորձում են համոզել, որ պատվաստումը սխալ է եւ դրանով արհեստականորեն թուլացնում ենք երեխայի օրգանիզմը։ Վերջերս համացանցում հանդիպեցի, որ անգլիացի մի բժիշկ-բնաբույժ տեղեկացրել է, թե կանոնավոր կերպով կատարված պատվաստումները խաթարում են նյարդային համակարգը։ Իբր, կապիկներին նույն գրաֆիկով պատվաստելու արդյունքում աուտիզմի երեւույթներ են ի հայտ եկել։
 
Արդեն շուրջ մեկ դար է, ողջ աշխարհն է տարափոխիկ հիվանդություններից պաշտպանվում պատվաստումների ճանապարհով, սակայն բժշկագիտությանը դեռեւս նման կողմնակի երեւույթներ հայտնի չեն։
 
Ցանկացած դեղամիջոց դրական եւ բացասական կողմեր ունի։ Բայց երբ մարդը հիվանդ է, դեղն օգտագործում է, հաշվի չառնելով դրա կողմնակի ազդեցությունները։ Իսկ եթե նժարին դնենք պատվաստման տված օգուտն ու վնասը, կարծում եմ, համոզիչ կլինի, որ օգուտը շատ ավելի ծանրակշիռ է։ 
 
Փորձ է կատարվում խափանել մի միջոցառում, առանց որի մարդկությունն այսօր չի կարող ապրել։ Եթե պատվաստումները դադարեցվեն, ապա բոլոր վարակները կվերադառնան, քանի որ դրանց շրջանառությունը պահպանվում է։ Հենց այդ պատճառով էլ, թեեւ, իրոք, մեր երկրում վաղուց արդեն պոլիոմելիտի դեպքեր չեն արձանագրվում, սակայն այդ հիվանդության դեմ պատվաստումները շարունակվում են։ Որովհետեւ վայրի պոլիովիրուսը ողջ աշխարհում դեռեւս շրջանառվում է։ Իսկ մարդկանց ինտենսիվ շարժի պայմաններում այն հեշտությամբ կարող է տարածվել։ Պատվաստումների շնորհիվ այսօր շատ երկրներ են զերծ այդ հիվանդությունից, սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ պատվաստումները դեռեւս շարունակվում են։
 
Պատվաստումներին դեմ արտահայտվողներին կուզեի հիշեցնել, թե ոչ վաղ անցյալում, քանի դեռ պոլիոմելիտի դեմ պատվաստանյութ չկար, մարդկության համար ինչ մեծ խնդիր էր ծանր հաշմություն բերող այդ հիվանդությունը։
 
Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե մահացության կամ հաշմանդամության ինչ աճ կարձանագրվի, եթե բնակության այժմյան խիտ պայմաններում եւ մեծ տեղաշարժի առկայությամբ պատվաստումներ չարվեն եւ դադարենք պայքարել վարակիչ հիվանդությունների դեմ։
 
Չետք է մոռանալ, որ ծնված պահից վարակները մեզ ուղեկցում են։ Նրանց դեմ պայքարն անընդհատ գործընթաց է»,- ասում է Անահիտ Պիվազյանը։

Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մարի

29.08.2011

Բավականին \\\"սարսափազդու\\\" նյութ էր, ինչը ցավոք հեռու է իրականությունից: Իսկ դուք հետազոտել, ուսումնասիրե լ եք, թե քանի-քանի տասնյակներով երեխաներ են բազմազան հիվանդություններ ձեռք բերում ձեր պատվաստումներից` աուտիզմ, արյան հիվանդություններ, քաղցկեղ: Ծնողներին գոնե տեղյակ պահում եք, որ պատվաստանյութերի մեջ ամենաքիչ սնդիկ կա: Գոնե մեկ երեխայի հետեւե լ եք, իմանալու համար, թե ինչպես է անցել պատվաստումը

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ